ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում է գտնվում աղյուսակերտ մի կառույց, որն իր վեհապանծ տեսքով հաստատում է աննկուն ոգու մասին ճշմարտությունը, հաստատում բարեկամության խորհուրդը։ Այդ կառույցը  Ստեփանավանի   թիվ 3  հիմնական դպրոցն է, որի դռները միշտ բաց են սովորողների համար և որի ներսում խնկաբույր աղոթքի նման տարածվում է մեսրոպյան այբուբենը։ Դպրոցը  հիմնադրվել է 1974 թվականի նոյենբերին  քաղաքի <<Չերյոմուշկա>> թաղամասում և հայտնի է   որպես Մովսես Խորենացու անվան  թիվ 5 միջնակարգ դպրոց։ Դպրոցն աշխատել է կաբինետային համակարգով, երկհերթ։ Ունեցել է 1115 աշակերտ։ Այդ թիվը  հետագայում նվազեց՝ հասնելով 270-ի։ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ դպրոցի շենքը փլուզվել է։ Աշակերտներն իրենց կրթությունն ստացել են <<Պրոմեթեյ>> կոչվող տարածքում՝ վագոն-տնակներում։ Ամբողջ աշխարհն օգնության ձեռք էր մեկնել  հայ ժողովրդին։ 1990 թվականին մեր հարևան  Վրաստանի   նախաձեռնությամբ  նոր դպրոց է կառուցվել Աշոտաբերդ թաղամասում, որի գլխավոր ճարտարապետն էր Ռամին Պավլիաշվիլին(Սոսո Պավլիաշվիլիի հայրը)։ Դպրոցի կառուցման գործում իրենց ուժն ու եռանդը ներդրեցին բուլղարացի շինարարները։ Անկախացած Հայաստանի ծանր տարիներին դպրոցը ոչ միայն գոյատևեց, այլև շարունակոց կերտել ծաղկուն կենսագրություն։ 2013 թվականին դպրոցը կոչվեց թիվ 3 հիմնական դպրոց։ 1974-1986թթ․ թիվ 5 դպրոցի  հիմնադիր  տնօրենն էր Գրիգոր Իսրայելյանը, 1974-1986թթ․, որին 1967թ   շնորհվել է  Հայկական ՍՍՀ  վաստակավոր  ուսուցչի  կոչում։

           

Նրան հաջորդել է Արամ կարապետյան  (1986-1991թթ.)։Անկախացած Հայաստանի ծանր տարիներին դպրոցը ոչ միայն գոյատևեց,այլև շարունակեց կերտել ծաղկուն կենսագրություն։Դպրոցն իր ուրույն ձեռագիրն ստեղծեց  Գրիգոր Աբովյանի ղեկավարման 22 տարիներին(1991-2013թթ.)։ 2013թ․ մոտ 6 ամիս տնօրեն է  եղել Գարիկ Տոնոյանը։ 2013-2019թթ․ ղեկավարել է Նառա Մկրտչյանը, իսկ  2020 թ․ մարտի 9-ից դպրոցը ղեկավարում է Նարինե Վարդանյանը։

Գիտության այս տաճարը բազում սերունդներ է կրթել, դաստիարակել և հպարտանում է իր սաներով:Դպրոցը ակտիվորեն մասնակցում է հանրապետական մրցույթներին և հասնում բազմաթիվ նվաճումների: Իր  պատմության ընթացքում դպրոցի  շուրջ 600 շրջանավարտ ընդունվել են հանրապետության հեղինակավոր բուհեր, մի քանիսն ուսումը շարունակել են արտերկրում։ Բանիմաց ու փորձառու ուսուցիչների սաները  բարձր են պահում իրենց դպրոցի անունը։ 2016 թվականի հունվարից Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցում իրականացվում է ներառական կրթություն: Դպրոցն ընդգրկված է <<Դպրոցական սնունդ>> համաշխարհային ծրագրում: Մասնակցել  և շահել է ԾԻԳ-ի կողմից հայտարարված նախադպրոցական կրթություն ծրագիրը։ Այժմ դպրոցում գործում է  նախակրթարան։